Այս բացառիկ մետաքսե շարֆը կլինի ձեր զգեստապահարանի ամենացանկալի և վառ աքսեսուարը:
ՆՈՒԱՐԴ-ի այս շարֆը ոգեշնչված է հայկական միջնադարյան զարդանախշերից և Վան Գոգի «ՀԻՐԻԿ» նկարի գույներից՝ հատկապես փիրուզագույնից, կանաչից և կապույտից, որոնք շարֆին հաղորդել են յուրահատուկ ու գրավիչ տեսք։ Շարֆը համապատասխանում է ինչպես առօրյա, այնպես էլ հատուկ միջոցառումների հագուստին՝ ընդգծելով ձեր անհատականությունն ու ոճը և դարձնելով անփոխարինելի աքսեսուար, որը միշտ կգրավի շրջապատի ուշադրությունը։
Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: