Տարբերվեք
ԱՆԱՀԻՏ-ի այս մետաքսե շարֆը ոգեշնչված է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթի հայկական հրատարակության նուրբ ու երազային գեղանկարչությամբ։ Մետաքսի վրա վերածված այս պատմությունը կփոխանցի հեքիաթային շունչ ձեր կերպարին՝ հաղորդելով գույն, խորություն և նրբագեղություն։ Շարֆը վառ շեշտադրում կդառնա ձեր արտաքինում՝ ընդգծելով ձեր անհատականությունը թե առօրյա ջինսերի, թե երեկոյան զգեստի հետ։
25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս, տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: