Պարուրեք ձեզ հայկական թռչնատառերով, որոնք շունչ են ստացել մետաքսի վրա: Այն կլինի ձեր զգեստապահարանի ամենատրամադրող և սիրելի աքսեսուարը:
ՆՈՒԱՐԴ-ի «Թանաքագույն թռչնատառեր» շարֆը ոգեշնչված է հայկական թռչնատառերից և Վան Գոգի «Հիրիկներ» նկարի գունային աշխարհից։ Մետաքսե շարֆը համադրում է խորը թանաքագույնը, արծաթագույնն ու նարնջագույնը՝ ստեղծելով գեղեցիկ և աչքը շոյող համադրություն։
Շարֆի ձևավորման հիմքում հայկական թռչնատառերն են՝ հայկական գրի և մշակույթի գեղեցիկ խորհրդանիշներից մեկը։ Գունային լուծումը ոգեշնչված է Վան Գոգի «Հիրիկներ» նկարի վառ ու արտահայտիչ երանգներից, որտեղ ծաղիկների գույները համադրվում են մուգ ու տաք երանգների հետ։
Նուրբ մետաքսը և յուրահատուկ դիզայնը այս շարֆը դարձնում են հեշտ համադրվող, բայց միևնույն ժամանակ առանձնացող աքսեսուար։ Այն կարող եք կրել ինչպես առօրյա, այնպես էլ դասական կամ պաշտոնական հագուստի հետ։
«Թանաքագույն թռչնատառեր»-ը գեղեցիկ ընտրություն է նրանց համար, ովքեր սիրում են հայկական մշակույթը, արվեստը և յուրահատուկ դիզայնը։ Այն կարող է դառնալ նաև մտածված ու առանձնահատուկ նվեր՝ հայկական շեշտով։
Կրե՛ք ձեր պատմությունը։ Այն կլինի ձեր զգեստապահարանի ամենատրամադրող և սիրելի աքսեսուարը:
Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: