Նուարդի այս շարֆը ստեղծելիս մենք ոգեշնչվել ենք հայկական միջնադարյան զարդանախշերով, որոնք պատկերում են թռչուններ, և համադրել դրանք Գուստավ Կլիմտի «Համբույր» նկարի գույների հետ։ Մետաքսե շարֆում դուք կտեսնեք թռչունների համբույրը և սերը ոսկեգույնի ու բրոնզե երանգների նուրբ համադրությամբ։ Այս բացառիկ շարֆը հիասքանչ վառ գույներով է, որոնք անմիջապես գրավում են հայացքը։




