Մետաքսե շարֆը պատկերում է սերը ոսկեգույնի և դեղինի համադրությամբ:
Նուարդի այս շարֆը ստեղծելիս մենք ոգեշնչվել ենք հայկական միջնադարյան զարդանախշերով, որոնք պատկերում են թռչուններ, և համադրել ենք դրանք Գուստավ Կլիմտի «Համբույր» նկարի գույների հետ՝ հատկապես շեշտադրելով դեղինը։ Մետաքսե շարֆում Դուք կտեսնեք թռչունների սիրային համբույրը, գունավորված ոսկեգույնի և բրոնզե երանգների գեղեցիկ համադրությամբ։ Այս բացառիկ շարֆը հիասքանչ վառ գույներով է, որոնք անմիջապես գրավում են հայացքը։
Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: