Երևանը՝ իր տաք վարդագույն երանգներով, ճանաչելի ճարտարապետությամբ ու Արարատի վեհ ուրվագծով, դարձել է այս նուրբ ու խորհրդանշական շարֆի ներշնչանքը
ԱՆԱՀԻՏ-ի «Վարդագույն Երևան» մետաքսե շարֆում քաղաքը ներկայացված է վարդագույն տուֆի երանգների ներդաշնակ գունապնակով՝ պատկերելով Երևանի ամենասիրելի խորհրդանիշները՝ Օպերայի և բալետի թատրոնը, Հանրապետության հրապարակը, վարդագույն տուֆակերտ շենքերը, Կասկադը և Արարատը։ Շարֆը Երևանի մի փոքրիկ պատումն է՝ փոխանցված գույնի, ձևի և արվեստի միջոցով։ Այն ստեղծված է նրանց համար, ովքեր սիրում են Երևանը ոչ միայն որպես քաղաք, այլև որպես զգացողություն, հիշողություն ու ինքնության մի մաս։
«Վարդագույն Երևան»՝ Երևանի գույները քեզ հետ։
25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս, տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: