Նուարդի այս շարֆը ոգեշնչված է Ուրարտական զարդանախշերից և հայկական գորգարվեստին բնորոշ վառ գույներից, որոնք շարֆին հաղորդել են անմոռանալի հմայք և եզակիություն: Ուրարտերեն սեպագրով շարֆի վրա գրված է «ԵՐՋԱՆԻԿ ԿԻՆ»՝ ընդգծելով ուժեղ, գեղեցիկ և անկախ կնոջ կերպարը: Այս շարֆը բացառիկ ընտրություն է այն կանանց համար, ովքեր ուզում են իրենց արտաքին տեսքով պատմել հարուստ պատմություն և ընդգծել ազգային ինքնությունը։




