Մետաքսե շարֆում պատկերված են Ուրարտական զարդանախշերը Վան Գոգի ՀԻՐԻԿ նկարի գույներով: Բացառիկ մետաքսե շարֆ, որը ձեզ կառանձնացնի բոլորից:
Նուարդի այս բացառիկ մետաքսե շարֆը ոգեշնչված է Ուրարտական ժամանակների հնագույն զարդանախշերից, որոնք վերաիմաստավորված են Վան Գոգի «Ծաղկած նշենի» նկարի նուրբ, գարնանային գույներով։ Շարֆի մակերեսին սեպագրորեն փորագրված է զորեղ ուղերձ՝ «ԵՐՋԱՆԻԿ ԿԻՆ», որը միաժամանակ հարգանքի տուրք է հնագույն մշակույթին և ժամանակակից կնոջ ներքին ուժին։
Այս շարֆը ոչ միայն նրբաճաշակ աքսեսուար է, այլև խորհրդանշական ուղերձ՝ ուժի, նրբության և կանացիության մասին։
Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: