ՄԻՀՐ-ի այս մորուքի յուղը՝ կրկնակի Վիտամին E-ով և բուսական յուղերի հզոր խառնուրդով, 2 անգամ խթանում է մորուքի աճը, կանխում ճյուղավորումը և հաղորդում է բնական փայլ ու նուրբ բերգամոտի բույր։
Գերչակի յուղ, ցորենի սերմի յուղ, կանեփի յուղ, ձիթապղի յուղ, արգանի յուղ, խաղողի կորիզայուղ, նշի յուղ, ժոժոբայի յուղ, վիտամին Ե, բերգամոտի եթերայուղ, օծանելիք:
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Մի քանի կաթիլ յուղ կաթացրեք մորուքի արմատներին, այնուհետ մատներով մերսեք 5-10 րոպե, տարածեք մորուքի արմատներից դեպի ծայրեր, թողեք ներծծվի, որից հետո սանրեք մորուքը: Շիճուկը կարող եք օգտագործել օրը 1-2 անգամ, ինչպես նաև ցնցուղից դուրս գալուց անմիջապես հետո: