Նուարդի այս շարֆը ոգեշնչված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից և Գուստավ Կլիմտի «Համբույր» նկարի գույներից: Այն բացառիկ աքսեսուար, որ խոսում է հոգու խորքից։Այս մետաքսե շարֆը ծնվել է երկու մեծ վարպետների աշխարհներից՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հոգեպարար տողերից և Գուստավ Կլիմտի «Համբույր» նկարի ոսկե, բյուրեղացած գունաշարից։
.
Նուրբ մետաքսի վրա ոգեշնչված նախշերը կրում են Նարեկացու պոեզիայի ուժն ու մաքրությունը։ Շարֆում ներառված է «Մատյան ողբերգության» պոեմի բան Զ-ից հատվածը՝ խորը հոգևոր խորհրդով՝ խոսք, որ դառնում է աղոթք։
«Բայց ինչ բարիք ինձ եւ կամ ինչ օգուտ,
Եթե շարելով տողերն այս ողբիս
ես հուսալքվեմ
Ու դուրս չթափեմ խոսքի խարանով
Մահացու վերքիս շարավն ամբարված,
Եվ կամ սրտիս մեջ կուտակված ցավի,
Հոգեկան խիթի ծանրությունն ամբողջ Զզվանք պատճառող մատնամխությամբի դուրս չփսխեմ:»
.(Գրիգոր Նարեկացի, Մատյան Ողբերգության)
Շարֆի գույները՝ ոսկեգույն, շագանակագույն և արևագույնը, ստեղծում են դասական ու տպավորիչ կերպար՝ ինչպես հոգևոր, այնպես էլ գեղագիտական իմաստով։ Կրելով այն՝ դուք ոչ միայն ոճ եք հաղորդում, այլև կրում եք խորիմաստ ժառանգություն։
.
Այն կլինի ձեր զգեստապահարանի ամենաոգեշնչող և տպավորիչ աքսեսուարը:
Այն կդառնա Նվեր, որը փոխանցում է սեր, արվեստ և հույս՝ մետաքսի մեջ։
Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: