Շամպունը ունի բարձր արդյունավետություն` եթե մազերը յուղոտ են, 91% դեպքերում առկա է տեսանելի արդյունք 1-2 ամսվա ընթացքում:
ՆՈՒԱՐԴ-ի այս շամպունը նախատեսված է մազաթափության դեմ և պատրաստված է եղինջի և կանեփի էքստրակտներից, կակաչի յուղից, ինչպես նաև ակտիվ այլ բաղադրիչներից, որոնք նվազեցնում են մազաթափությունը և նպաստում նոր մազերի աճին: Շամպունը ունի բարձր արդյունավետություն կանանց և աղջիկների օգտագործման պարագայում, եթե մազերը յուղոտ են, 91% դեպքերում առկա է տեսանելի արդյունք 1-2 ամսվա ընթացքում: Նորմալ կամ չոր մազերի դեպքում արդյունքը տեսանելի է 81% դեպքերում`1-2 ամսվա ընթացքում: Տղամարդկանց պարագայում արդյունավետությունը մի փոքր ցածր է:
Էլ ավելի բարձր արդյունավետություն ստանալու համար ցանկալի է շամպունը օգտագործել ՆՈՒԱՐԴ-ի մազաթափության դեմ շիճուկի հետ զուգահեռ:
Ջուր, եղինջի էքստրակտ, կանեփի էքստրակտ, անիոնակտիվ ՄԱՆ, կոկոամիդոպրոպիլ բեթաին, արևածաղկի դիէթիլանոլամիդ, գլիցերին, կակաչի ջրալույծ յուղ, դ պանթենոլ, նատրիումի քլորիդ, կալիումի սորբաթ, հոտավորիչ:
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Տարածեք թաց մազերին, մերսեք գլխամաշկը 4-5 րոպե, լվացեք, կրկնեք:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ: