7400 դրամ
hy
  • hy
7400 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդԽնամքի միջոցներԴեմքի խնամքՇիճուկներ Շիճուկ 5-ը մեկում, պիգմենտացիայի և ծակոտիների դեմ

Շիճուկ 5-ը մեկում, պիգմենտացիայի և ծակոտիների դեմ

4980 5900 դրամ

Շիճուկը  նվազեցնում դեմքի մաշկի պիգմենտացիան, կանխում է բորբոքումների և ցաների առաջացումը, նեղացնում է ծակոտիները, չորացնում բշտիկները, նվազեցնում ակնեից հետո առաջացած սպիները և բծերը

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի այս շիճուկը իդեալական է ակնեի հակում ունեցող, լայնացած ծակոտիներով պրոբլեմատիկ մաշկի համար, պարունակում է 9% գլիկոլաթթու: Այն կանխում է բորբոքումների և ցաների առաջացումը, նվազեցնում պիգմենտացիան, նեղացնում է ծակոտիները, չորացնում բշտիկները, նվազեցնում ակնեից հետո առաջացած սպիները և բծերը: Այն նաև հարթեցնում է մաշկի երանգը, և զգալի վերացնում մահացած բջիջները` խոնավացնելով բարձրացնում մաշկի առաձգականությունը: Շիճուկը պարունակում է հայկական մասուրի էքստրակտ, որը հզոր հակաօքսիդանտ է։

 

  1. հարթեցնում է մաշկի երանգը, և զգալի նվազեցնում պիգմենտացիան,
  2. նեղացնում է ծակոտիները,
  3. նվազեցնում ակնեից հետո առաջացած սպիները և բծերը,
  4. կանխում է բորբոքումների,
  5. կանխում է ցաների առաջացումը,
  6. չորացնում բշտիկները,
  7. վերացնում մահացած բջիջները,
  8. խոնավացնելով բարձրացնում մաշկի առաձգականությունը:

Ծավալը` 30 մլ

Բաղադրություն

Ջուր, մասուրի էքստրակտ, գլիկոլաթթու, նատրիումի լակտատ, գլիցերին, մասուրի յուղ, հիդրոգենիզացված գերչակի յուղ, ալոնտոին, ֆենոքսէթոլ, հոտավորիչ:
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Նախապես լվացեք դեմքը ՆՈՒԱՐԴ-ի փրփուրով: Մի քանի կաթիլ շիճուկ կաթեցրեք մաքուր դեմքին՝ տարածելով այն, բացառելով աչքերի և շուրթերի հատված-ները։ Պահեք 5-10 րոպե, այնուհետև լվացեք ջրով, որից հետո ցայեք դեմքը տոնիկով` pH-ը բալանսավորելու համար: Այնուհետ կարող եք քսել ՆՈՒԱՐԴ-ի գիշերային խոնավեցնող կրեմը: Շիճուկը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 1-2 անգամ, երեկոյան խնամքի ժամա-նակ, իսկ շիճուկի օգտագործման ողջ ընթաց-քում առավոտյան՝ օգտագործել ՆՈՒԱՐԴ-ի արևապաշտպան քսուքը։ Պրոցեդուրայից հետո թույլատրվում է մաշկի կարմրածություն, որը կանցնի մոտ 15-30 րոպե հետո:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին:

+