0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy

Շիճուկ մազաթափության դեմ, մինչև 93% արդյունավետությամբ

6880 7900 դրամ

93% բարձր արդյունավետությամբ մազաթափության դեմ շիճուկ 

Նկարագրություն

Մազաթափության դեմ պայքարող ՆՈՒԱՐԴ-ի այս շիճուկը պատրաստված է 8 բազային, եթերային յուղերից և Վիտամին Ե-ից` բացառիկ համադրությամբ, որոնք գերազանց կերպով նպաստում են նոր մազերի աճին և պայքարում մազաթափության դեմ: 93% դեպքում առկա է տեսանելի արդյունք 2 ամիս օգտագործման պարագայում: Շիճուկում առկա կանեփի, գերչակի, արգանի, բերգամոտի յուղերը և Վիտամին Ե-ն ոչ միայն պայքարում են մազաթափության դեմ այլ ամրացնում են մազերի ֆոլիկուլները և ամբողջ մազարմատները, ինչպես նաև օգնում են վերացնել թեփը և բարելավել գլխամաշկի որակը: Կակաչի, չիչխանի, նշի, կոկոսի յուղերը սնուցում և վերականգնում են մազերը ու մազարմատ-ները և մազերին հաղորդում բնական փայլ, պայքարում են էկոլոգիայի բացասական ազդեցության դեմ:
Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի շիճուկը վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի մազերի համար որպես մազաթափությունը կանխող և նոր մազերի աճը նպաստող բնական միջոց (եթե մազաթափության պատճառը նյութափոխա-նակության խախտումը կամ սթրեսը չէ):

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

Բաղադրություն

Գերչակի յուղ, արգանի յուղ, կանեփի յուղ, կոկոսի յուղ, նշի յուղ, կակաչի յուղ, չիչխանի յուղ, բերգամոտի եթերայուղ, Վիտա-մին Ե:

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Բավական քանակությամբ շիճուկ կաթացրեք մազարմատներին և 10-15 րոպե նրբորեն` մերսող շարժումներով, տարածեք ամբողջ գլխամաշկով: Թողեք ներ-ծծվի 2-4 ժամ, այնուհետև լվացեք ՆՈՒԱՐԴ-ի մազաթափության դեմ շամպունով: Շիճուկը օգտագործեք շաբաթը 2-3 անգամ, 2-3 ամիս` նախապես լվացած գլխին:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին:

+