0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդՇարֆեր Մետաքսե շարֆ «Ծաղկած նշենի», Վան Գոգ, կոդ-201

Մետաքսե շարֆ «Ծաղկած նշենի», Վան Գոգ, կոդ-201

Չափսը:
Կտորի տեսակը: մետաքս
11900AMD դրամ

Կրեք Վան Գոգի «Ծաղկած նշենի» նկարը մետաքսի վրա, որպես գարնան ու նոր կյանքի խորհրդանիշ

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի այս շարֆը արտատպել է Վան Գոգի հայտնի «Ծաղկած նշենի» նկարը:

Այս նկարը նաև անվանում են «Նշենու ծաղկած ճյուղեր»: Այն Վան Գոգը ստեղծել է Սեն Ռեմի դե Պրովանսում: 1890 թվականի հունվարի 31-ին Թեոդորուս վան Գոգը՝ նկարչի եղբայրը, ուրախ լուր հաղորդեց նրան, իր որդու ծննդյան մասին, որին անվանել էին Վինսենթ Վիլլեմ՝ ի պատիվ հորեղբոր։ Վինսենթ վան Գոգն անմիջապես ձեռնամուխ եղավ նոր կտավ ստեղծելուն, որը նպատակադրվել էր նվիրել եղբորը։ Վան Գոգի մտադրությամբ այդ կտավը փակցվելու էր ամուսինների մահճակալի վերևում և խորհրդանշելու էր նոր կյանքի սկիզբը՝ նշենու ծաղկած ճյուղեր, որպես գարնան ու նոր կյանքի խորհրդանիշ։

Բաղադրություն

Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:

Խնամք

Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:

Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար:

 

+