15360 դրամ
hy
  • hy
15360 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդԽնամքի միջոցներԴեմքի խնամքՇիճուկներ Թարթիչների աճի շիճուկ, տեսանելի արդյունք 2-3 շաբաթում

Թարթիչների աճի շիճուկ, տեսանելի արդյունք 2-3 շաբաթում

3300 դրամ

Առկա է տեսանելի արդյունք օգտգագործման 2-3 շաբաթում

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի այս շիճուկը պատրաստված է հայկական դաշտային ծաղիկների, բույսերի, մրգերի և խոտաբույսերի յուղերից:

Շնորհիվ իր բնական բաղադրության այն վստահ կարող եք օգտագործել թարթիչների եւ հոնքերի աճը խթանելու, ինչպես նաև վնասված թարթիչները վերականգնելու համար: Խորհուրդ է տրվում շիճուկը օգտագործել հատկապես այն աղջիկներին և կանանց, ովքեր պարբերաբար կատարում են թարթիչների լիցք` վնասված թարթիչները արագ վերականգնելու համար:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

Բաղադրություն

Կակաչի սերմի, կռատուկի, կանճրակի, ցորենի ծլի, կամելիայի, բամբակի սերմի, նշի կորիզի, ծիրանի կորիզի, գերչակի յուղեր, վիտամին Ե: Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածին:

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Նրբորեն տարածեք այն թարթիչներին եւ հոնքերին` արմատից մինչև ծայրերը, թողեք ներծծվի:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ:

+