6660 դրամ
hy
  • hy
6660 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդՇարֆեր Մետաքսե շարֆ «Թորոս Ռոսլին», կոդ-237

Մետաքսե շարֆ «Թորոս Ռոսլին», կոդ-237

Չափսը:
Կտորի տեսակը: մետաքս
11900AMD դրամ

Մետաքսե շարֆում պատկերված է Թորոս Ռոսլինի մանրանկարչությունը և Տերունական աղոթքը

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի այս բացառիկ մետաքսե շարֆը ոգեշնչված է միջնադարյան հայ նշանավոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինի արվեստով։ Շարֆի վրա վերարտադրված են նրա զարդանախշերին բնորոշ նուրբ ու բազմազան գծանկարները՝ հարստացված հայկական ավանդական գույներով։ Դիզայնի կենտրոնում հայերեն գրված է Տերունական աղոթքը՝ ներդաշնակ միավորելով հավատը, մշակույթը և արվեստը մեկ արտահայտչաձևի մեջ։ Այս շարֆը հիանալի ընտրություն է ինչպես նվերի, այնպես էլ ձեր ոճին հոգևոր ու մշակութային շունչ հաղորդելու համար։

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս
Ամէն
Թորոս Ռոսլին (1210 — 1270), 13-րդ դարի 2-րդ կեսի հայ կիլիկյան դպրոցի մանրանկարիչ և գրիչ։ Ստեղծագործել է Հռոմկլայում և արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»։
Բաղադրություն

Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:

Խնամք

Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:

Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար:

+