0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդԽնամքի միջոցներՄարմնի խնամք Ոտքերի եւ ձեռքերի սկրաբ` կոշտուկների եւ ճաքերի վերացման համար

Ոտքերի եւ ձեռքերի սկրաբ` կոշտուկների եւ ճաքերի վերացման համար

2960 3300 դրամ

Լիարժեք վերացնում է ոտքերի եւ ձեռքերի կոշտուկները եւ ճաքերը

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի ոտքերի եւ ձեռքերի սկրաբը նախատեսված է կոշտուկների եւ ճաքերի վերացման համար: Այն պատրաստված է  հայկական հրաբխային միկրոմասնիկներից, չիչխանի յուղից, պարունակում է նաև ալոե (հալվեի) տերևներ, կոկոսի յուղ, կիտրոնաթթու, նարնջի եթերայուղ, C, E, B խմբի վիտամիններ և այլ ակտիվ էլեմենտներ: Սկրաբի ճիշտ օգտագործման դեպքում արդյունքը տեսանելի է հենց առաջին կիրառությունից հետո։ Այն բացարձակ անվտանգ է և կարող են օգտագերծել ընտանիքի բոլոր անդամները:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

Բաղադրություն

Բնական հայկական հրաբխային միկրոմասնիկներ, մաքրազերծված ջուր, անիոնային և ոչ անիոնային մակերեսային ակտիվ նյութեր, հալվեի տերևներ, հալվեի յուղ, կոկոսի յուղ, չիչխանի յուղ, գլիցերին, կիտրոնաթթու, նարնջի եթերայուղ, C, E, B խմբի վիտամիններ:

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

 

Ինչպես օգտագործել

Վերցրեք սկրաբի մի փոքր քանակություն, պարտադիր քսեք չոր ոտքերին կամ ձեռքերին (մաշկի խնդրահարույց հատվածների վրա) սեղմելով, ինտենսիվ շրջանաձև շարժումներով տրորեք մոտ 3-5 րոպե, կրկնեք: Ճիշտ օգտագործման դեպքում արդյունքը տեսանելի է հենց առաջին կիրառությունից հետո։

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ:

+