ՆՈՒԱՐԴ-ի խորը խոնավացնող շիճուկը պատրաստված է նռան կճեպի, երիցուկի էքստրակտներից, 2% հիալուրոնաթթվից, Վիտամին C-ից, գերազանց խոնավացնող է և հանդիսանում է դիմահարդարման հիմք
ՆՈՒԱՐԴ-ի խորը խոնավացնող շիճուկը պատրաստված է նռան կճեպի, երիցուկի, քարկոտրուկի էքստրակտներից, 2% հիալուրոնաթթվից, Վիտամին C-ից և այլ բացառիկ բաղադրամասերից: Նռան կճեպի, քարկոտրուկի էքստրակտները և Վիտամին C-ն ակտիվացնում են մաշկի մեջ կոլագենի արտադրությունը և խոնավացնում են այն, երիցուկի էքստրակտը ունի հակաբորբոքային, հանգստացնող հատկություններ: Շիճուկում առկա 2% հիալուրոնաթթուն աշխարհում համարվում է լավագույն խոնավացնող նյութերից մեկը: Այս շիճուկը նաև գերազանց միջոց է շպարվելուց առաջ մաշկը խոնավացնելու համար` որպես դիմահարդարման հիմք:
Իր բնական բաղադրիչների շնորհիվ այն նախատեսված է ցանկացած տիպի մաշկի համար` ինչպես աչքերի շուրջ, այնպես էլ ամբողջ դեմքին:
Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:
30մլ
Ջուր, նռան կճեպի էքստրակտ, երիցուկի էքստրակտ, քարկոտրուկների էքստրակտ, նռան կորիզայուղ, նշի յուղ լանետտե Օ, կալիումի ցետիլ ֆոսֆատ, գլիցերին, դ պանթենոլ, հիալուրոնաթթու, կոֆեին, ազելաինաթթու, վիտամին C, գերամնոն, բնական գունավորիչ, բնական հոտավորիչ:
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Առավոտյան և երեկոյան մի քանի կաթիլ շիճուկը կաթեցրեք դեմքի մաքուր մաշկին, այնուհետև նրբորեն մերսեք և թողեք ներծծվի: Լավագույն արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում այնուհետ օգտագործել ՆՈՒԱՐԴԻ գիշերային, ցերեկային կամ խոնավացնող կրեմները: Այս շիճուկը նաև գերազանց միջոց է շպարվելուց առաջ մաշկը խոնավացնելու համար` որպես դիմահարդարման հիմք:
Շիճուկը օգտագործեք ամեն օր:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ: