Երիտասարդացնող շիճուկ 25-ից բարձր տարիքի համար` 5 կորիզյուղեր + Վիտամին Ե
ՆՈՒԱՐԴ-ի երիտասարդացնող այս շիճուկը պատրաստված է դեղձի, ծիրանի, կիտրոնի, մասուրի և կակաչի յուղերից` բացառիկ համադրությամբ: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի` այն վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար, ինչպես աչքերի շուրջ, այնպես էլ ամբողջ դեմքին` որպես երիտասարդացնող, ձգող, սնուցող և պաշտպանող հիանալի միջոց 25+ տարիքի կանանց և աղջիկների համար: Այս յուղային շիճուկն շատ արագ ներծծվում է մաշկի կողմից ամրացնելով մաշկի հյուսվածքները և հարթեցնելով միկրոկնճիռները, քանի որ պարունակում է A, B, C, E, F, P բնական վիտամինները:
Շիճուկում օգտագործվող դեղձի և ծիրանի կորիզայուղերը պաշտպանում են մաշկը ծերացման առաջին նշաններից, նորմալացնում ճարպագեղձերի արտադրությունը և միաժամանակ հանգստացնում, խոնավացնում և փափկացնում: Կիտրոնի եթերային յուղը կարգավորում է մաշկի ճարպարտադրությունը, այն ունի հակաբորբոքային, մանրէասպան ազդեցություն։ Կիտրոնի յուղն արդյունավետորեն պայքարում է կնճիռների դեմ՝ երիտասարդացնելով մաշկը, թարմացնելով և պահպանելով կոլագենային մանրաթելերը։ Մասուրի և կակաչի կորիզայուղերը նույնպես կանխում են վաղահաս ծերացման նշանները և պաշտպանում մաշկը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից:
Դեղձի կորիզայուղ, ծիրանի կորիզայուղ, կիտրոնի եթերային յուղ, մասուրի կորիզայուղ, կակաչի յուղ, վիտամին Ե` բացառիկ համադրությամբ:
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Շիճուկը օգտագործեք երեկոյան` շաբաթը 3-4 ամգամ (օր ու մեջ): Նրբորեն` մերսող շարժումներով տարածեք աչքի կոպի ներքին անկյունից դեպի արտաքին անկյուն, ինչպես նաև դեմքի պրոբլեմատիկ մասերին` ճակատի, շուրթերի և քթի շրջակայքում` դիմախաղից առաջացած կնճիռներին: Թողեք ներծծվի 10-15 րոպե, այնուհետ օգտագործեք ՆՈՒԱՐԴ-ի գիշերային կրեմը:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ: