Երիտասարդացնող շիճուկ 35-ից բարձր տարիքի համար
ՆՈՒԱՐԴ-ի այս երիտասարդացնող շիճուկը պատրաստված է 9 բազային և եթերային յուղերից` բացառիկ համադրությամբ: Այն նախատեսված է 35-ից բարձր տարիքի կանանց համար: Շիճուկում օգտագործվել են ամենահայտնի և օգտակար հայկական մասուրի, խաղողի, նռան կորիզայուղերը, կանեփի, արգանի յուղերն, ինչպես նաև լիմոնի, դամասկյան վարդի, հայկական խորդենու և խունկի եթերային յուղերը և վիտամին Ե, որոնք ունեն երիտասարդացնող, մաշկը ձգող, վերականգնող, բացառիկ հատկություններ: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի շիճուկը վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար, ինչպես աչքերի շուրջ, այնպես էլ ամբողջ դեմքին: Այն շատ արագ ներծծվում է մաշկի կողմից` ամրացնելով մաշկի հյուսվածքները և հարթեցնելով միկրոկնճիռները, այն ընդհանրապես չի խցանում ծակոտիները, ունի մաշկը վերականգող և առողջացնող ունիկալ հատկություններ:
Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:
30 մլ
Մասուրի, խաղողի, կանեփի կորիզայուղ, արգանի յուղ, նռան կորիզայուղ, կիտրոնի, խունկի , դամասկյան վարդի, խորդենու եթերայուղ, վիտամին Ե:
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Մի քանի կաթիլ շիճուկ կաթացրեք դեմքին և նրբորեն` մերսող շարժումներով, տարածեք աչքի կոպի ներքին անկյունից դեպի արտաքին անկյուն, ինչպես նաև դեմքի պրոբլեմատիկ մասերին` ճակատի, շուրթերի և քթի շրջակայքում` դիմախաղից առաջացած կնճիռներին:
Թողեք ներծծվի 10-15 րոպե, այնուհետև խորհուրդ է տրվում օգտագործել ՆՈՒԱՐԴԻ գիշերային կրեմը: Շիճուկը օգտագործեք շաբաթը 3-4 անգամ երեկոյան (օր ու մեջ)՝ քնելուց առաջ: Կարող եք նաև շիճուկի մի քանի կաթիլ ավելացնել ՆՈՒԱՐԴ-ի գիշերային կրեմի մեջ` վերջինիս հակատարիքային զորություն հաղորդելու համար, այնուհետև կրեմը նրբորեն տարածել դեմքին: