Այս բացառիկ մետաքսե շարֆը կլինի ձեր զգեստապահարանի ամենացանկալի աքսեսուարը:
Նուարդի այս շարֆը ոգեշնչված է Մարտիրոս Սարյանի նկարներից և գույներից:
Այն վերարտադրում է գունավոր, լուսավոր և կյանքով լի Հայաստանի բնությունը, ամառային դաշտի կենսական ուժը, կիզիչ արևն ու լեռների քամին: Մետաքսե շարֆը ոգեշնչված է Մարտիրոս Սարյանի բազմագույն` հարուստ գունապնակից և հայկական բնության լուսավոր ու կենսունակ գույներից։
Շարֆը հյուսված է խիտ, բարձր որակի մետաքսից՝ երկկողմանի տպագրությամբ, ինչը ապահովում է ոչ միայն փափկություն և շքեղ փայլ, այլև թույլ է տալիս պահպանել գույների ամբողջ հմայքը բոլոր կողմերից:
Այս արվեստով ժառանգված աքսեսուարը կատարյալ ընտրություն է՝ ինչպես հատուկ առիթների, այնպես էլ առօրյա ոճի համար: Այս շարֆը ձեր կերպարը կդարձնի ինքնատիպ շեշտելով Հայաստանի գունապնակի գեղեցկությունը։
Բարձր կարգի մետաքս`30% բնական մետաքս 70% ֆաբրիկ մետաքս, խիտ գործվածք:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: