0 драм
ru_RU
  • ru_RU
0 драм
ru_RU
  • ru_RU

Սեզոնային մաշկի խնամք. Ստեղծիր անձնական ռութին ըստ եղանակի

Մաշկը ենթարկվում է փոփոխությունների տարվա եղանակների շնորհիվ։ Օդի ջերմաստիճանը, խոնավությունը, քամիները կամ արևի ուժգնությունը այս գործոնները ազդում են մաշկի խոնավության, յուղայնության, զգայունության վիճակի վրա։

Եթե ճիշտ խնամք ընտրես յուրաքանչյուր եղանակին, մաշկդ կմնա առողջ, փայլուն ու հարմարավետ։


Ինչ է տեղի ունենում մաշկում եղանակի փոփոխությունների ժամանակ

Ձմռանը, երբ օդը ցուրտ է և ներսում օդը չոր, մաշկի արտաքին պաշտպանիչ շերտը թույլ է գործում։ Սա հանգեցնում է չորության, մաշկի առաջացող քորոցի կամ կարմրության։ Ամռանը հակառակը՝ բարձր ջերմաստիճանը և արևի լույսը մեծացնում են յուղի արտադրությունը, ավելի շատ քրտինք են արտադրվում, ինչից առաջանում են խցիկներ, մուգ հատվածներ, և մաշկը կարող է կորցնել փայլը։ Գարնանը և աշնանը եղանակի արագ փոփոխությունները կարող են բերել ալերգիայի առաջացման կամ մաշկի գույնի հավասարակշռության փոփոխությունների։


Ինչպես կազմել անձնական խնամք՝ ըստ եղանակի

Առավոտյան սկսիր մաքրումից։ Ընտրիր մեղմ մաքրող միջոցներ, որոնք կմաքրեն մաշկը առանց վնասելու այն: Եթե ունես նորմալ կամ յուղոտ մաշկ  օգտագործիր ՆՈՒԱՐԴ-ի 7-ը մեկում փրփուրը, այն ոչ միայն գերազանց մաքրում է մաշկը, թե կեղտից թե շպարից այլ նաև խոնավացնում է և կանխարգելում ակնեի առաջացումը, ունի լիֆթինգ էֆֆեկտ /տես ամբողջական ինֆորամցիան այս հղմամբ/:

Եթե մաշկդ չոր է, օգտագործիր ՆՈՒԱՐԴ-ի դեմքը մաքրող քսուքը, որը  պատրաստված է նռան, խաղողի, մասուրի, դեղձի, չիչխանի կորիզայուղերից և շատ արդյուանվետ է հատկապես չոր մաշկի համար քանի որ չի պարունակում օճառ: Այն կարող եք օգտագործել ինչպես շպարից, այնպես էլ առօրյայում դեմքը փոշուց և կեղտից մաքրելու համար:

 Հաջորդ քայլը՝ խոնավեցում. այն կարող է լինել թեթև քսուք կամ գել՝ հարմարեցված եղանակի պահանջներին։ Ամռանը ներառիր միջոցներ, որոնք պայքարում են արևի վնասների դեմ։ Ինչևէ եղանակն ինչ էլ լինի, ամեն առավոտ օգտագործիր արևապաշտպանություն ըստ մաշկի տիպի։

Երեկոյան մաքրող միջոցը կիրառիր՝ հեռացնելով քրտինքը, օդի աղտոտվածությունը և օրերի ընթացքում գոյացած այլ արտանորմալ նյութերը։ Եթե մաշկդ զգայուն է, զերծ մնա ուժեղ քայքայող միջոցներից։ Օգտագործիր գիշերային կրեմ, գիտականորեն ապացուցված փաստ է, որ մաշկը գիշերը “ընկնում է քնի ռեժիմը”, այսինքն՝ սկսում է վերականգնել վնասված բջիջները, խթանել նոր բջիջների աճը: Այդ իսկ պատճառով եթե ուզում ես 40-45 տարեկանում ունեն 30-35 տարեկանի մաշկ, առանց ֆիլտրերի կամ այլ միջամտությունների պետք է օգտագործել որակյալ գիշերային կրեմ, բազմաթիվ կրեմների մեջ իր ուրույն տեղը ունի Նուարդի գիշերային կրեմը, որը պատրաստված է դաշտային ծաղիկներից, որի շնորհիվ ձեր մաշկը գիշերվա ընթաքում կվերականգնվի, կսնուցվի և կստանա պահանջվող խոնովաությունը

։


Փոքր, բայց կարևոր փոփոխություններ

  • Եթե որևէ նյութ` կրեմ, քսու,ք լասյոն, կարմրություն կամ այրման զգացում է առաջացնում, դադարեցրու այն օգագործել։

  • Քունը սաստիկ կարևոր է. գիշերվա ընթացքում մաշկը վերականգնում է վնասվածքները, ուշ քունը խանգարում է դրան, քնիր օրականնվազագույնը  6-7 ժամ։

  • Խոնավությունը ներսից ապահովիր՝ շատ ջուր խմելով, սննդակարգում ընդգրկելով շատ բանջարեղեն և պտուղներ օգտագործելով։

  • Եղանակի փոփոխություններին արագ արձագանքիր։ Եթե նկատում ես, որ մաշկդ սկսում է չորանալ կամ ավելորդ յուղ արտադրել, փոխիր քսուքը

Եթե ուզում ես 40-45 տարեկանում ունեն 30-35 տարեկանի մաշկ, առանց ֆիլտրերի կամ այլ միջամտությունների պետք է կատարես գրագետ թե գիշերային թե առավոտյան խնամք:

+