ԷԹԻՈՒՆԻ․ կրեք հայկական ժառանգությունը՝ քաշմիրի շքեղությամբ։
ԷԹԻՈՒՆԻ ապրանքանիշի այս բացառիկ քաշմիրե շարֆը ներշնչված է հայկական թռչնատառերի հարուստ մշակութային ժառանգությամբ։ Ավազագույն նրբագեղ երանգներն ու հայկական զարդարվեստի ինքնատիպ մոտիվները միավորվում են՝ ստեղծելով ժամանակակից ոճի և ազգային ինքնության ներդաշնակ համադրություն։
Պատրաստված լինելով խիտ, բարձրորակ քաշմիրից՝ շարֆն ապահովում է հաճելի փափկություն, ջերմություն և հարմարավետություն։ 70 × 210 սմ չափսերը թույլ են տալիս այն կրել տարբեր եղանակներով՝ լրացնելով ինչպես առօրյա, այնպես էլ էլեգանտ կերպարները։
Շարֆը ներկայացվում է ԷԹԻՈՒՆԻ-ի նրբաճաշակ նվերային փաթեթավորմամբ՝ մագնիսական փականներով և բնական կաշվե բռնակներով տուփով։ Յուրաքանչյուր մանրուք ընդգծում է արտադրանքի բացառիկ բնույթը՝ այն դարձնելով ինքնատիպ և հիշարժան նվեր։
ԷԹԻՈՒՆԻ․ կրեք հայկական ժառանգությունը՝ քաշմիրի շքեղությամբ։
Высококачественный кашемир: 70% натурального кашемира, 30% фабричного кашемира
Краска — специальная, гипоаллергенная, на натуральной основе.
Печать односторонняя.
Кашемировый шарф предназначен для ручной стирки в холодной воде до 30 ° C.