Մաշկի խնամքում յուղերը և եթերայուղերը վաղուց դարձել են անփոխարինելի բաղադրիչներ։ Դրանք ոչ միայն խոնավացնում են, այլև ունեն հզոր հակատարիքային ազդեցություն՝ օգնելով պահպանել մաշկի առաձգականությունն ու երիտասարդ տեսքը։
Այս հոդվածում կխոսենք՝
ինչ յուղեր են իսկապես հակատարիքային
ինչպես են դրանք ազդում մաշկի վրա
և հատկապես կարևոր՝ որոնք են այն յուղերը, որոնք փակում են ծակոտիները և պետք է բացառել դեմքի խնամքում, և որ յուղերն են որ վստահ կարող եք օգտագործել, ներկայացնելով յուղերի կոմեդոգենություն ցուցիչը
Կոմեդոգենության սանդղակը՝
0–1 → գրեթե չի փակում ծակոտիները
2 → շատ ցածր ռիսկ
3+ → արդեն կարող է խնդիր առաջացնել
Ինչու են յուղերը կարևոր հակատարիքային խնամքում
Տարիքի հետ մաշկը կորցնում է իր բնական լիպիդները, կոլագենի արտադրությունը նվազում է, և առաջանում են կնճիռներ։ Յուղերը օգնում են լրացնել այս կորուստը։
Շատ բուսական յուղեր հարուստ են՝
հակաօքսիդանտներով
օմեգա ճարպաթթուներով
վիտամիններով
Այս նյութերը պայքարում են ազատ ռադիկալների դեմ և նպաստում են մաշկի վերականգնմանը ու կնճիռների նվազեցմանը
Լավագույն հակատարիքային բազային յուղերը
1. մասուրի կորիզի յուղ (Rosehip oil)
Բարելավում է մաշկի գույնը
Նվազեցնում է պիգմենտացիան
Խթանում է կոլագենի արտադրությունը
Այն նաև համարվում է ցածր կոմեդոգեն (չի փակում ծակոտիները)
Կոմեդոգենության գնահատականը` 1
2. Ժոժոբայի յուղ
Նման է մաշկի բնական ճարպին (sebum)
Կարգավորում է յուղարտադրությունը
Հարմար է նաև յուղոտ մաշկին
Այն օգնում է կանխել ծակոտիների խցանումը և հավասարակշռել մաշկը
Կոմեդոգենության գնահատականը` 2
3. Խաղողի կորիզի յուղ
Թեթև կառուցվածք ունի
Հակաօքսիդանտներով հարուստ է
Նվազեցնում է կնճիռները և բորբոքումը
Բացի այդ, այն գրեթե չի փակում ծակոտիները և արագ ներծծվում է
Կոմեդոգենության գնահատականը` 1
4. Արգանի յուղ
Խորը սնուցում է մաշկը
Բարձրացնում է առաձգականությունը
Օգնում է հարթեցնել մանր կնճիռները
Նաև կարգավորում է ճարպարտադրությունը և օգտակար է ակնե ունեցող մաշկի համար
Կոմեդոգենության գնահատականը` 0
5. Նռան յուղ
հարուստ է պունիցիկ թթվով (Omega-5) → ուժեղ հակաօքսիդանտ+
խթանում է մաշկի վերականգնումը և կոլագենի պահպանումը
Օգնում է հարթեցնել մանր կնճիռները և բարելավել մաշկի առաձգականությունը
Կոմեդոգենության գնահատականը` 1
6. կանեփի յուղ
հարուստ է լինոլեիկ թթվով (օգնում է նվազեցնել պզուկները)
կարգավորում է ճարպարտադրությունը
ունի հակաբորբոքային ազդեցություն հանգստացնում է կարմրությունը և գրգռվածություն
Կոմեդոգենության գնահատականը` 0
Եթերայուղեր՝ հակատարիքային ազդեցությամբ
Եթերայուղերը օգտագործվում են փոքր քանակով և միշտ խառնվում են բազային յուղերի հետ։
Ամենաարդյունավետները՝
Նարդոսի յուղ – հանգստացնում է մաշկը
Խնկի յուղ (Frankincense) – ձգում է մաշկը, նվազեցնում կնճիռները
Թեյի ծառի յուղ – հակաբակտերիալ է
Ռոզմարինի յուղ – բարելավում է արյան շրջանառությունը
Այս յուղերը նպաստում են բջիջների վերականգնմանը և մաշկի թարմացմանը։
Ծակոտիները փակող և չփակող յուղեր
Յուղ ընտրելիս շատ կարևոր է հասկանալ՝ այն կոմեդոգե՞ն է, թե ոչ։
👉 Կոմեդոգեն յուղերը կարող են
փակել ծակոտիները
առաջացնել սև կետեր և պզուկներ
👉 Իսկ ոչ կոմեդոգեն յուղերը
չեն խցանում ծակոտիները
նույնիսկ կարող են մաքրել դրանք
Չփակող (ոչ կոմեդոգեն) յուղեր
Սրանք լավագույն ընտրությունն են հատկապես յուղոտ կամ խառը մաշկի համար․
Այս յուղերը թեթև են և կարող են նույնիսկ օգնել մաքրել ծակոտիները ու նվազեցնել սև կետերը
Կոմեդոգեն կամ ծանր յուղերն են , որոնք պետք է բացառել դեմքի մաշկի խնամքում
Ավոկադոյի յուղ
Կոկոսի յուղ
Ցորենի ծիլերի յուղ
Օրինակ՝ կոկոսի յուղը կարող է խցանել ծակոտիները, թեև ունի լավ խոնավեցնող հատկություններ
Կարևոր խորհուրդներ օգտագործման համար
✔️ Միշտ ընտրիր մաշկիդ տեսակին համապատասխան յուղ
✔️ Եթերայուղերը օգտագործիր միայն խառնված վիճակում
✔️ Չափից շատ յուղ օգտագործելը կարող է հակառակ արդյունք տալ
✔️ Լավագույն արդյունքի համար՝ կիրառիր երեկոյան
✔️ Յուղերը օգտագործեք օր ու մեջ սկզբունքով
✔️ Յուղերից հետո օգտագործեք գիշերային կրեմներ
Եզրակացություն
Հակատարիքային խնամքում յուղերը կարող են դառնալ շատ արդյունավետ և բնական լուծում։ Սակայն ճիշտ ընտրությունը կարևոր է․ ոչ բոլոր յուղերն են հարմար բոլոր մաշկի տեսակներին։
Եթե ցանկանում ես միաժամանակ՝
պայքարել կնճիռների դեմ
պահպանել խոնավությունը
և չխցանել ծակոտիները
ապա ընտրիր թեթև, ոչ կոմեդոգեն յուղեր, որոնք կաշխատեն մաշկի հետ, ոչ թե նրա դեմ։ Շուկայում առկա լավագույնհակատարիքային յուղերի փունւ ունի ՆՈՒԱՐԴ ապրանքանիշը, որի 9 յուղերից և Վիտամին Ե-ից պատրաստված շիճուկը բացառիկ է իր հակատարիքային հատկություններով:
Կարևոր հանգամանք է որ այդ շիճուկը շուկայում առկա է 2 չափեվ, և 9 մլ փոքր և 30 մլ մեծ:
Այն գերազանց և արդյունավետ հակատարիքային միջոց է 35-ից բարձր տարիքի կանանց համար: