Մաքրող և խոնավացնող
ՆՈՒԱՐԴ-ի դեմքի կրեմ-օճառ սկրաբը պատրաստված է բնական բաղադրամասերից: Այն նախատեսված է նորմալ կամ յուղոտ տեսակի մաշկի համար: Ելակի և ազնվամորու հատապտղային էքստրակտները նրբորեն հեռացնում են շպարն` առանց վնասելու մաշկը, խոնավացնում և բնական փայլ են հաղորդում: Կրեմ-օճառում առկա ելակի ու ազնվամորու գերմանրացված սերմերը և նշի կեղևը նրբորեն մաքրում են ծակոտիները և ձգում մաշկը` նպաստելով մաշկի որակի բարելավմանը:
Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:
150 մլ
Բնական կրեմ օճառի բազա, ազնվամորու տերևների էքստրակտ, մոշի էքստրակտ, լորամրգի էքստրակտ, չմշակված շաքարավազ, ելակի սերմ, ազնվամորու սերմ, նշի կեղև, օժանդակ նյութեր, եթեր յուղերի խառնուրդ, բնական գունավորիչ։
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Ափի մեջ վերցրեք մի փոքր կրեմ-օճառ և նրբորեն տարածեք դեմքի խոնավ մաշկին` փրփրացնելով այն, այնուհետ լվացեք: Խորհուրդ է տրվում օգտագործել այն ամեն օր` դեմքը լվանալիս և շպարը մաքրելիս:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ: