Մաքրող, ծակոտիները նեղացնող, պիգմենտացիան նվազեցնող, հանգստացնող և սև կետիկների դեմ
ՆՈՒԱՐԴ-ի սև կավով և խոտաբույսերով դեմքի մաքրող դիմակը պատրաստված է բնական բաղադրամասերից և նախատեսված է ցանկացած տեսակի մաշկի համար: Սև կավը խոտաբույսերի էքստրակտով մաքրում է մաշկը, նեղացնում է ծակոտիները, հեռացնում դեմքի յուղոտ փայլը, սև կետերը և կորյակները: Դիմակը մաշկը դարձնում է հարթ ու էլաստիկ, վերականգնում է դեմքի բնական եզրագծերը, հարթեցնում կնճիռները, փափկացնում է մաշկը ու նվազեցնում այտուցվածությունը, պիգմենտացիան` հանգստացնելով այն: Դիմակում օգտագործվող եզան լեզվի էքստրակտը ունի դետոքս հատկություն, հանգստացնում և կարգավորում է արյան ճնշումը, խթանում է բջիջների աճը, ունի մանրէասպան հատկություն: Ավոկադոյի յուղը լավացնում է մաշկի որակը, երիտասարդացնում և վերականգնում է վնասված մաշկի բջիջները: Երիցուկի էքստրակտը վերացնում է գրգռվածությունը, ապահովում է փափկացնող ազդեցություն: Նշի կորիզի, կոկոսի ու արմավի յուղերն ունեն խոնավացնող, սնուցող, փափկացնող, ամրացնող, հանգստացնող, երիտասարդացնող հատկություններ, պաշտպանում են մաշկը ծերացման առաջին նշաններից:
Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:
50 մլ
Ջուր, սև կավ, երիցուկի էքստրակտ, եզան լեզվի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ավոկադոյի յուղ, կակաչի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, պոլավաքս, բնական գլիցերին, օժանդակ նյութեր, եթեր յուղերի խառնուրդ։
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Նախապես լվացեք դեմքը: Ափի մեջ վերցրեք մի փոքր դիմակ և նրբորեն քսեք դեմքին, 10 րոպե հետո (չոր մաշկի համար 5 րոպե, յուղոտի` 15 րոպե) լվացեք դեմքը գոլ ջրով: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին: Դիմակի օգտագործումից հետո խոնավացրեք մաշկը ՆՈՒԱՐԴ-ի խոնավացնող դեմքի կրեմով: Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 1-2 անգամ:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ: