Սնուցող, պայքարում է կնճիռների դեմ, նեղացնում է ծակոտիները, նորմալացնում ճարպագեղձերի աշխատանքը
ՆՈՒԱՐԴ-ի կանաչ կավով, միներալներով և խոտաբույսերով դեմքի սնուցող դիմակը պատրաստված է բնական բաղադրամասերից և նախատեսված է ցանկացած տեսակի մաշկի համար: Կանաչ կավը, միներալները և խոտաբույսերի էքստրակտը սնուցում են մաշկը, հեռացնում կորյակները, հարթեցնում կնճիռները և նորմալացնում ճարպագեղձերի արտադրությունը: Դիմակը բնական անտիսեպտիկ է, հիանալի կլանում է թունավոր նյութերը, մաշկը դարձնում է հարթ ու էլաստիկ, երիտասարդացնում և փափկացնում է այն:
Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:
50 մլ
Ջուր, կանաչ կավ, երիցուկի էքստրակտ, վաղենակի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ավոկադոյի յուղ, կակաչի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, պոլավաքս, բնական գլիցերին, օժանդակ նյութեր, Դ պանթենոլ, ցինկի օքսիդ, սպիտակ կավ, տիտանիումի դիօքսիդ, եթեր յուղերի խառնուրդ։
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Նախապես լվացեք դեմքը: Ափի մեջ վերցրեք մի փոքր դիմակ և նրբորեն քսեք դեմքին,10 րոպե հետո (չոր մաշկի համար 5 րոպե, յուղոտի` 15 րոպե) լվացեք դեմքը գոլ ջրով: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին:
Դիմակի օգտագործումից հետո խոնավացրեք մաշկը ՆՈՒԱՐԴ-ի խոնավացնող դեմքի կրեմով: Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 1-2 անգամ: