Խորը խոնավացնող, սնուցող, երիտասարդացնող և արևապաշտպան SPF 30+
ՆՈՒԱՐԴ-ի այս ձեռքերի կրեմը պատրաստված է հայկական հատապտուղների էքստրակտից, ինչպես նաև պտուղների, մրգերի կորիզների յուղերից: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի ձեռքի մաշկի համար, որպես խոնավացնող, սնուցող և երիտասարդացնող քսուք: Այն նաև արևապաշտպան է և ունի արևից պաշտպանության SPF30+ ցուցիչ: Հայկական հատապտուղների էքստրակտը նրբորեն խոնավացնում, փափկացնում և սնուցում է մաշկը` պաշտպանելով այն վաղահաս ծերությունից` տալով էլաստիկություն: Կրեմը խորապես թափանցելով մաշկի վերին շերտերը ոչ միայն խոնավացնում է այն, այլ նուրբ և բնական հատապտուղների բույր հաղորդելով թարմացնում մաշկը:
Կրեմում օգտագործվող նշի կորիզի, կոկոսի, շի ծառի յուղերն ունեն խոնավացնող, սնուցող, փափկացնող, ամրացնող, հանգստացնող, երիտասարդացնող հատկություններ, ինչպես նաև պաշտպանում են մաշկը ծերացման առաջին նշաններից և վերականգնում էլաստիկությունը: Ծիրանի կորիզի յուղը, դեղձի յուղը տալիս են մաշկին թավշյա փափկություն: Ժոժոբայի յուղը համարվում է բնական արևապաշտպան միջոց, ցորենի ծլի յուղը մաշկից դուրս է բերում տոքսինները: Կակաչի սերմի յուղը պաշտպանում է մաշկն այլ քիմիական միջոցների և էկոլոգիայի բացասական ազդեցություններից։
Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:
Ջուր, ազնվամորու, լորամրգի էքստրակտ, նշի, ծիրանի, դեղձի կորիզի յուղ, կակաչի յուղ, ցորենի ծլի յուղ, շի ծառի յուղ, կոկոսի յուղ, ժոժոբայի յուղ, պոլավաքս, բնական գլիցերին, դ պան-թենոլ, գերմանոն, տալկ, ցինկի օքսիդ, եթերային յուղերի խառնուրդ, բնական գունանյութ։
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Նրբորեն տարածեք ձեռքերին, թողեք ներծծվի:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ: