Հակացելյուլիտային խոզանակ բնական մազիկներից
Հակացելյուլիտային խոզանակը պատրաստված է բնական մազիկներից, փայտից և սիլիկոնե գլխիկներից, ինչի շնորհիվ այն գերազանց միջոց է հանդիսանում ցելյուլիտի դեմ պայքարում, որի պարբերաբար օգտագործման դեպքում մաշկը դառնում է ավելի հարթ, ձիգ և փայլուն: Այն հիանալի արդյունք է տալիս ՆՈՒԱՐԴ-ի սկրաբերի հետ համադրելիս:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին:
Բնական մազիկներից, փայտ, սիլիկոնե գլխիկներ
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Մերսեք չոր մաշկը խոզանակով (7-10 րոպե), եթե մաշկը շատ նուրբ է և զգայուն, պետք է մերսել նրբորեն: Այնուհետև խոնավ մաշկին նուրբ մերսումներով տարածեք սկրաբը, և թողեք որպեսզի օգտակար բաղադրիչները ներծծվեն, որից հետո լվացեք մաշկը: Վերջում խոնավացրեք մաշկը ՆՈՒԱՐԴ-ի մարմնի կրեմներով:
Մերսման կանոնները
Մերսումը պետք է իրականացնել շրջանաձև շարժումներով` ներքևից վերև (լիմֆատիկ հոսքի ուղղությամբ): Սկսեք մերսումը ոտքերից, աստիճանաբար բարձրանալով վերև։ Շրջանաձև շարժումներով մերսեք ազդրերը և հետույքը, որովայնի շրջանում թուլացրեք ճնշման ուժը: Ավելի երկար և ուժգնորեն շփեք խնդրահարույց հատվածները։ Վերջում մերսեք ձեռքերն ու ուսերը թեթև սահող շարժումներով:Կրկնեք պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ և վայելեք արդյունքն ունենալով ավելի փափուկ, հարթ և խնամված մաշկ:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին: