2180 դրամ
hy
  • hy
2180 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութԱնահիտԽնամքի միջոցներԴեմքի խնամքՄարքող և տոնավարող Միցելյար ջուր հիալուրոնաթթվով, մաքրող և խոնավացնող

Միցելյար ջուր հիալուրոնաթթվով, մաքրող և խոնավացնող

2180 դրամ

Մաքրող և խոնավացնող, պարունակում է հայկական հանքային ջուր, երիցուկի էքստրակտ և հիալուրոնաթթու

Նկարագրություն

ԱՆԱՀԻՏ-ի միցելյար ջուրը պարունակում է հայկական հանքային ջուր, երիցուկի էքստրակտ և հիալուրոնաթթու:

  1. Հիալուրոնաթթուն գերխոնավեցնող նյութ է, որը խոնավացնում է մաշկի վերևի շերտը, ինչպես նաև փափկացնում և հարթեցնում է այն՝ պարգևելով մետաքսե փափկություն և փայլ: Այն մագնիսի նման կլանում և պահպանում է խոնավությունը մաշկի մեջ, խոչընդոտում է խոնավության կորստին, վերականգնում է մաշկի բնական պաշտպանիչ գործառույթները և օգնում է մաշկին մնալ հարթ և էլաստիկ:
  2. Էրիցուկը հանգստացնում է մաշկը:
  3. Միցելյար ջրի գաղտնիքը մաքրող միկրոմասնիկներն են՝ միցելները՝ սուսպենզիա կազմող ճարպաթթուների մոլեկուլները։

Միցելները, դիպչելով մաշկի մակերեսին, նրբորեն մաքրում են այն, հեռացնելով սեբումը, աղտոտվածությունն ու դիմահարդարման մնացորդները։
Անահիտ-ի միցելյար ջուրը գերազանց կերպով հանում է դեմքի և աչքերի առօրյա շպարը (ոչ ջրակայուն), ինչպես նաև խոնավացնում և հանգստացնում է դեմքի մաշկը:

Այն 100% բուսական է:

250 մլ

Բաղադրություն

Հայկական հանքային ջուր, երիցուկի էքստրակտ, վաղենակի էքստրակտ, գլիցերին, պրոպիլեն գլիկոլ, անիոնակտիվ ՄԱՆ, կոկոամիդոպրոպիլ բեթային, ֆենոքսիէթանոլ, հիալուրոնաթթու, կալիումի սորբաթ, մանդարինի եթերայուղ, բնական գունավորիչ:

Հակացուցումներ՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ: Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածին:

Ինչպես օգտագործել

Բամբակը թրջեք միցելյար ջրով եւ նրբորեն մաքրեք դեմքը շպարից, այնուհետ լվացեք դեմքը գոլ ջրով: Մինչև օգտագործելը թափահարել:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալիէ կիրառել ԱՆԱՀԻՏ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին:

+