Մաքրող և խոնավացնող, պարունակում է հայկական հանքային ջուր, երիցուկի էքստրակտ և հիալուրոնաթթու
ԱՆԱՀԻՏ-ի միցելյար ջուրը պարունակում է հայկական հանքային ջուր, երիցուկի էքստրակտ և հիալուրոնաթթու:
Միցելները, դիպչելով մաշկի մակերեսին, նրբորեն մաքրում են այն, հեռացնելով սեբումը, աղտոտվածությունն ու դիմահարդարման մնացորդները։
Անահիտ-ի միցելյար ջուրը գերազանց կերպով հանում է դեմքի և աչքերի առօրյա շպարը (ոչ ջրակայուն), ինչպես նաև խոնավացնում և հանգստացնում է դեմքի մաշկը:
Այն 100% բուսական է:
250 մլ
Հայկական հանքային ջուր, երիցուկի էքստրակտ, վաղենակի էքստրակտ, գլիցերին, պրոպիլեն գլիկոլ, անիոնակտիվ ՄԱՆ, կոկոամիդոպրոպիլ բեթային, ֆենոքսիէթանոլ, հիալուրոնաթթու, կալիումի սորբաթ, մանդարինի եթերայուղ, բնական գունավորիչ:
Հակացուցումներ՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ: Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածին:
Բամբակը թրջեք միցելյար ջրով եւ նրբորեն մաքրեք դեմքը շպարից, այնուհետ լվացեք դեմքը գոլ ջրով: Մինչև օգտագործելը թափահարել:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալիէ կիրառել ԱՆԱՀԻՏ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին: