Այս բացառիկ մետաքսե թվիլին կդառնա ձեր զգեստապահարանի ամենացանկալի աքսեսուարը:
ՆՈՒԱՐԴ-ի այս ոճային թվիլին ոգեշնչված է հայկական թռչնատառերով և Վան Գոգի «Ծաղկած նշենի» կտավի նուրբ ու ներդաշնակ գույներով։
Նրբագեղ և բազմակողմանի այս աքսեսուարը կարող եք կրել վզին, զարդարել պայուսակը կամ օգտագործել որպես ոճային դետալ՝ ամբողջացնելով թե՛ դասական, թե՛ ժամանակակից և առօրյա կերպարները։
Նրբաճաշակ բրենդային փաթեթավորումը այն դարձնում է նաև յուրահատուկ նվեր՝ արվեստը, հայկական ինքնությունն ու գեղեցկությունը գնահատող մարդկանց համար։
Կրե՛ք ձեր պատմությունը։ Կրե՛ք հայկական արվեստը՝ ձեր ոճի մեջ։
Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: