ՄԻՀՐ-ի շամպունը սնուցում է մազերն ու մազարմատները, խթանում նրանց աճը և արդյունավետ պայքարում մազաթափության դեմ
ՄԻՀՐ-ի շամպունը պատրաստված է եղինջի, երիցուկի, հայկական ժենշենի էքստրակտներից, բերգամոտի եթերայուղից, որոնք առաջնային նշանակություն ունեն տղամարդկանց առողջ մազերի պահպանման, վերականգնման և աճի համար: Շամպունը 90% բնական է: Իր բաղադրության շնորհիվ այն սնուցում է մազերն ու մազարմատները, նպաստում նոր մազերի աճին և պայքարում մազաթափության դեմ (եթե այն չունի գենետիկական բնույթ կամ կապված չէ նյութափոխանակության խախտման հետ), միաժամանակ զգայունորեն խնամելով գլխամաշկը և պահպանելով մազերի բնական ուժն ու փայլը։
250 մլ
Ջուր, եղինջի էքստրակտ, երիցուկի էքստրակտ, կանաչ թեյի էքստրակտ, հայկական ժենշենի էքստրակտ, անիոնակտիվ ՄԱՆ, կոկոամի-դոպրոպիլ բեթաին, գլիցերին, նատրիումի լակտատ, կալիումի սորբաթ, դ պանթենոլ, նատրիումի քլորիդ, բերգամոտի եթերայուղ, ածանելիք:
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Տարածեք թաց մազերին, մերսեք գլխամաշկը (մազաթա-փության դեպքում գլխամաշկը մերսեք 3-5 րոպե), լվացեք, կրկնեք: