Թեփի դեմ` առկա է տեսանելի արդյունք 2-3 շաբաթվա ընթացքում 93% դեպքերում
ՆՈՒԱՐԴ-ի թեփի դեմ շամպունը պատրաստված է դեղձի, երիցուկի, ուրցի, մասուրի էքստրակտներից, յուղերից և այլ բաղադրիչներից: Շամպունը նախատեսված է ցանկացած տեսակի մազերի համար և իր բաղադրության շնորհիվ լավագույն արդյունք է ապահովում թեփի դեմ պայքարում: Նույնիսկ առաջին օգտագործումից հետո դուք կունենաք տեսանելի արդյունք: Շամպունում օգտագործվող բնական էքստրակտները և յուղերը սնուցում են մազերը և բնական փայլ ու թարմություն հաղորդում նրանց:
Շամպունը վստահ կարող եք օգտագործել կերատինային հարթեցում արված, ինչպես նաև ներկված մազերին:
Առկա է տեսանելի արդյունք 2-3 շաբաթվա ընթացքում 93% դեպքերում:
250 մլ
Ջուր, ուրցի էքստրակտ, երիցուկի էքստրակտ, մասուրի էքստրակտ, անիոն-ակտիվ ՄԱՆ, կոկոսի յուղից ստացվող ակտիվ էլեմենտ, բնական գլիցերին, դեղձի կորիզի ջրալույծ յուղ, ցինկ պիրիթիոն, Դ պանթենոլ, օժանդակ նյութեր, բնական գունավորիչ, դեղձի բնական հոտավորիչ։
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Տարածեք թաց մազերին, մերսեք գլխամաշկը, լվացեք, կրկնեք:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին: